Jump to content

Բիսմարկի հուշարձան (Համբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիսմարկի հուշարձան (Համբուրգ)
Քարտեզ
Քարտեզ
ՏեսակBismarck monument? և արձան
ՔանդակագործHugo Lederer?
ՃարտարապետJohann Emil Schaudt?
Ստեղծում1906
Բացումհունիսի 2, 1906
Բարձրություն34,3 մետր
Երկիր Գերմանիա
ՔաղաքՆոյշտադտ[1]
ԲնակավայրՀամբուրգ Միտտե[1]
Շինության ձևհուշարձան
Ոճճարտարապետական մոդեռն
Նյութգրանիտ
 Bismarck-Denkmal (Hamburg) Վիքիպահեստում

Բիսմարկի հուշարձան (գերմ.՝ Bismarck-Denkmal), Օտտո ֆոն Բիսմարկին նվիրված հուշարձան Գերմանիայի Համբուրգ քաղաքի Սուրբ Պաուլի թաղամասում։ Այն ամբողջ աշխարհում Բիսմարկին նվիրված 250 հուշարձաններից մեկն է։ Հուշարձանը գտնվում է Համբուրգի նավահանգստի ծովապատնեշի մոտ՝ Elbhöhe-ում։ Հուշարձանի ճարտարապետը Յոհան Էմիլ Շաուդտն է, քանդակագործը՝ Հյուգո Լեդերերը։

Հուշարձանի տեղում նախկինում եղել է Elbpavillon ռեստորանը, որը 1901 թվականին քանդվել է։ Քաղաքապետ Յոհան Գեորգ Մյոնկեբերգը ստեղծել է քաղաքացիների հանձնաժողով՝ այդ վայրում հուշարձան տեղադրելու համար։

Բիսմարկի հուշարձանի արժեքը կազմել է 500000 գերմանական ոսկե մարկ[2]։ Շինարարությունն ավարտվել է 1906 թվականին[3]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիսմարկի հուշարձանի ճակատային տեսք, 2016 թ

Հուշարձանն ունի 35 մետր բարձրություն, կշռում է 600 տոննա և համարվում է աշխարհում Բիսմարկի ամենախոշոր հուշարձանը։

Հուշարձանի պատվանդանին պատկերված համալիրը ներկայացնում է Վեվելսբուրգի Սև արևի պատկերը, որի կենտրոնում արևի անիվն է, սվաստիկաներ և գրություն՝

Մեծ հարցերը զրույցներով չեն լուծվի, այլ երկաթով և արյունով։
- գերմ.՝ Nicht durch Reden werden große Fragen entschieden, sondern durch Eisen und Blut[3][4]

Նախագծողները հուշարձանի տակ ստեղծել են գետնադամբարանի մի մեծ ցանց։ 1939-1940 թվականների ընթացքում դրանք դարձել են օդային հարձակումներից ապաստան՝ պաշտպանելով մինչև 650 մարդ[3]։ Ճարտարապետի կողմից գետնադամբարանների ստեղծման մտադրությունը մնում է անհայտ, և հուշարձանի ամբողջ ներքին հատվածն այլևս հասանելի չէ անվտանգության նկատառումներից ելնելով։ 1970-ական թվականներին Գերմանիայում օկուպացիայի ընթացքում բրիտանական բանակում ծառայող մի զինվոր հայտնաբերել է Բիսմարկի հուշահամալիրի տակ գտնվող թունելը, որը տանում էր դեպի նացիստական ապաստարան։ Նա կապ է հաստատել «Daily Mirror» թերթի հետ և նրանք կապվել են Համբուրգում բումիստերի հետ։ Թունելն ուսումնասիրելուց հետո այն փակել են:[փա՞ստ]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Համբուրգի հուշարձանների ցանկ / DSH Agency
  2. Wiborg, Susanne (2008 թ․ դեկտեմբերի 17). «Der größte Bismarck der Welt» [The world's largest Bismarck] (German). Die Zeit. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 Hirschbiegel, Thomas (2006 թ․ հուլիսի 20). «Der Titan vom Kiez wird 100» [The titan of the Kiez is 100]. Hamburger Morgenpost (German). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Braune Lichtmenschen. Anmerkungen zum Heidentum in rechtsextremen Szenen» [Light Brown People: Paganism in the extreme Right] (German). Brandenburg State Office for Political Education. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jörg Schilling: Distanz halten - Das Hamburger Bismarckdenkmal und die Monumentalität der Moderne, Wallstein-Verlag, Göttingen 2006, ISBN 3-8353-0006-7.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիսմարկի հուշարձան (Համբուրգ)» հոդվածին։